Դաս-միջոցառում

19.05.2017թ. Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում անց կացվեց դաս-միջոցառում 8-րդ դասարանում << Մարդու անատոմիա>> առարկայից: Թեման վերաբերվում էր սիրտ- անոթային համակարգին:

Դասի ընթացքում ներկայացվեց սրտի անատոմիան, ֆիզիոլոգիան, արյան մեծ և փոքր շրջանառություննեը:

Սլայդ-ներկայացման միջոցով ցուցադրվեց սրտի ինքնավարությունը ներկայացնող լաբարատոր աշխատանք, որը կատարվել էր գորտի վրա: Ցուցադրվեց նաև սրտի կառուցվածքը, արյան շրջանառությունը, սրտի ինֆարկտը ներկայացնող տեսաֆիլմեր:

Աշակերտները ցուցադրեցին, ինչպես պետք է օգնել տուժածին՝ սրտի կանգի, արյունահոսությունների ժամանակ:

Անցկացվեց նաև թիմային մրցույթ դասի թեման ամփոփելու համար:

Մենք՝ հայերս…

Մայիսի 4-ին ժամը 12-ին Տավուշի մարզի Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ 4ա դասարանի տարրական ավարտական միջոցառումը: Դահլիճում հավաքվել էին բազմաթիվ հյուրեր: Դահլիճում տիրում էր ջերմ ու հարազատ մթնոլորտ: Դասարանի սաները ներկայացան  <<Մենք՝ հայերս…>> խորագրով:Ողջույնի խոսքերից հետո հնչեց Հայաստանի օրհներգը և բոլորը ոտքի կանգնեցին: Միջոցառման ընթացքում հնչեցին բազմաթիվ հայրենասիրական բանաստեղծություններ: Նրանք երգեցին ու գովերգեցին հայոց հողն ու ջուրը և չմոռացան այն սուրբ էակներին,որոնք լույս աշխարհ են բերել իրենց ու խոնարհվեցին մայրերի առջև: Ծաղկի բույրով արբեցրին մայրերին և երաժշտության ելևէջների ներքո իրենց հուզմունքը հազիվ զսպելով՝պարեցին  մայրերի հետ: Երախտագիտության  խոսքեր հնչեցին ուսուցիչներին, որն էլ ավելի հարստացրեց երգն ու պարը: Հրաժեշտի թախծոտ ու հուզիչ խոսքով   ներկայացավ  4ա դասարանի աշակերտ Ս. Օհանյանը: Աննկարագրելի հուզմունք կար բոլորի աչքերում: Նրանք պատվով իջան բեմից՝ <<Հայաստանը մենք ենք>> երգով եզրափակեցին:

Հրաժեշտ այբբենարանին

2017 թվականի մայիսի 2-ը Իջևանի թիվ 4 դպրոցի 1 բ դասարանցիների համար տոնական էր:Աշակերտները տոնում էին այբբենարանի հրաժեշտը: Խինդն ու ժպիտը պարուրել էր թե աշակերտներին, թե դասվարին և թե ծնողներին:Գրաճանաչ լինելու, մաշտոցյան հրաշքներին հաղորդակից դառնալու փաստը խանդավառությամբ էր լցրել երեխաների հոգիները: Դահլիճը լեցուն էր ,իսկ տառերի գեղահրաշ աշխարհը լիարժեք էր դարձնում օրվա խորհուրդը: Փոքրիկներն ավելի վստահ ու համարձակ էին արտասանում հայերենի առաջին ուսուցչին նվիրված բանաստեղծությունները, կատարում օրվան համահունչ երգեր և ցուցադրում իրենց դերասանական տաղանդն ու ապրում այդ կերպարներով:Փոքրիկներին ոգեշնչում էր նաև իրենց հագուստը: Նրանք կրում էին մաշտոցյան արնակարմիր տառերով ասեղնագործած հագուստ և հպարտորեն արտասանում հայոց այբուբենի տառերը: Դասվար Ն. Այդինյանն իր աշակերտների հետ հպարտորեն հնչեցրեց տերունական աղոթքը, իակ ծնողներն իրենց բալիկների համար աստծուց անհոգ մանկություն, ժպիտ ու սեր խնդրեցին: Միջոցառումը եզրափակվեց անմեղ փոքրիկների շուրթերից հնչող <<Խաղաղություն>> երգով, որը խաղաղ ապրելու կոչ էր համայն մարդկությանը:Առաջին դասարանցիներին շնորհավորեցին դասվարը, ուսուցիչներն ու ծնողները: